Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը մասնաճյուղ կունենա Դիլիջանում և կհամագործակցի «Կրասնոդար»-ի հետ

«Փյունիկ»-ը մասնաճյուղ կունենա Դիլիջանում և կհամագործակցի «Կրասնոդար»-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը մասնաճյուղ կբացի Դիլիջանում և կհամագործակցի «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը:  «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի հետ արդեն համագործակցության մասին համաձայնության ենք եկել: Փոխանակվելու ենք ֆուտբոլիստներով և մարզիչներով: Ինչպես նաև մեր պատանի ֆուտբոլիստները կայցելեն Կրասնոդարի ֆուտբոլային ակադեմիա»,-ասաց Սողոմոնյանը:

Վերջինիս խոսքով` «Փյունիկ»-ը մտադիր է 2020 թվականին հիմնել նոր տուն-ինտերնատ: «Դիլիջանում կպատրաստենք նոր ֆուտբոլային մարզադաշտ, որը կլինի «Փյունիկի» մասնաճյուղը: 2020 թվականին «Փյունիկը» կունենա նաև տուն-ինտերնետ: Նպատակ ունենք նաև փոքրիկ մարզադաշտ կառուցել, որը կդառնա թիմի տունը»,-ասաց նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]