Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել 
Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և իշխող PSD կուսակցությունը ներկայացնող Էդվարդ Լուչիան Սիմոնը Սումգայիթյան կոտորածների 31-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել դատապարտող քաղաքական հայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«31 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Խորհրդային Ադրբեջանում, որտեղ շուրջ կես միլիոն հայ էր ապրում: Հայկական բնակչության նկատմամբ ջարդն իրականացվեց երեք խոշոր քաղաքներում` Սումգայիթում, Կիրովաբադում և մայրաքաղաք Բաքվում»,-նշել են նրանք՝ հիշեցնելով, որ 70 տարի Ադրբեջանի Հանրապետությանը բռնակցված լինելուց հետո Արցախի ժողովուրդը որոշել էր խաղաղ ու օրինական ճանապարհով արտահայտել իր ազատ ապրելու ու ինքնորոշման կամքը:

«Կարևոր է, որ այս պահին միջազգային հանրությունը հասկանա Սումգայիթում իրականացվածի իսկությունը, որպեսզի հանգի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, քանի որ հակահայկական քարոզչությունը շարունակվում է նաև այսօր: Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես նախկինում, պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը և պատերազմական գործողությունների վերսկսման վտանգներ առաջ բերում»,- նշված է հայտարարության տեքստում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սումգայիթյան ջարդը հանցագործություն էր՝ ուղղված համայն մարդկության դեմ և դրա միջազգային ճանաչումն ու դատապարտումը նվազագույնն է, որ կարելի է անել՝ ի հիշատակ Սումգայիթի նահատակների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]