Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստանը» հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին

«Լուսավոր Հայաստանը» հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի 
հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Ալ. Մյասնիկյանի հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գարնան առաջին օրն իրենց համար 2008 թ. սկսած դարձել է սգո օր:

«Որպես քաղաքական գործիչներ, ամեն ինչ անում ենք, որ մարտի 1-ը չկրկնվի, իսկ դրա համար պետք է այնպիսի պետական կառավարման համակարգ կառուցել, որ այլևս երբևէ Հայաստանում չլինի նման բռնություններով իշխանության եկող ուժ, չլինի անպատժելիություն: Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ այդ ամենը դետալավորված քննության առարկա է դառնում, մենք էլ ուշադրությամբ հետևում ենք, որ թե՜ բացահայտվեն 10 զոհերի սպանությունները կատարողները, թե՜ հանգամանքները դրանց կատարման, այսինքն` այս ամենն ամբողջությամբ պետք է վեր հանել»,- ասաց Մարուքյանը:

Կուսակցության նախագահը հույս հայտնեց, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ կբացահայտվի:

«Իշխանություններն են պնդում, որ Մարտի 1-ը բացահայտված է: Ես հուսով եմ, որ նաև դատարանում արդեն կտեսնենք և՜ կազմակերպիչներին, և՜ սպանողներին, և՜ հանգամանքներն այդ օրվա, և հասարակությունը կգնա դեպի հաշտեցում»,- նշեց Էդմոն Մարուքյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]