Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ճերմակ հրաշք. արջուկի տեսանյութը Բեռլինի կենդանաբանական այգում

Ճերմակ հրաշք. արջուկի տեսանյութը Բեռլինի կենդանաբանական այգում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեռլինի կենդանաբանական այգին այցելուներին կրկին ուրախացնում Է ճերմակ արջուկներով: Տեսանյութում ցուցադրված Է, թե ինչպես Է արջուկը զվարճացնում կենդանաբանական այգու այցելուներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բեռլինի կենդանաբանական այգում 12-շաբաթական արջուկը կեցվածք Է ընդունում տեսախցիկի առջեւ եւ խաղում Տոնյա մայրիկի հետ: Քոթոթի սեռը, ճիշտ Է, դեռ պետք Է որոշել: Կենդանաբանական այգու աշխատողները կարծում են, որ դեռեւս չի կարելի արջուկին վերցնել իր մորից, իսկ նա իր ձագին զննել թույլ չի տա:

13 տարի առաջ Բեռլինի կենդանաբանական այգում ծնվել Էր Կնուտ սպիտակ արջը: Մայրը հրաժարվել Էր նրան կերակրել, եւ ձագուկին խնամել Էին անասնաբույժները: Կնուտը դարձել Էր հեռուստաԷկրանների աստղ, բայց երկար չապրեց. չորս տարեկանում նա ախտահարվեց մահացու վարակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]