Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Երգիչ Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել Է Սուրբ Ծննդյան նախօրեին. The Sun

Երգիչ Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել Է Սուրբ Ծննդյան նախօրեին. The Sun

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի փոփ-երաժիշտ Էդ Շիրինը գաղտնի ամուսնացել Է իր մանկության ընկերուհու՝ 26-ամյա Չերի Սիբոռնի հետ: Ինչպես հայտնել Է The Sun թերթը, հարսանեկան արարողությունը տեղի Է ունեցել Սուրբ Ծննդյան տոների նախօրեին անգլիական Սուֆոլքի կոմսությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Էդն ամուսնացել Է Սուրբ Ծնունդից մի քանի օր առաջ, արարողությունը մարդաշատ չԷր, դրան ներկա են եղել միայն երգչի դպրոցական ընկերները, ընտանիքի անդամները եւ քահանան»,-հրատարակությանը պատմել Է երաժշտի ծանոթներից մեկը: Նրա խոսքով՝ հարսանիքին ներկա Է եղել մոտավորապես 40 մարդ:

Շիրինը հարսանիքի ավելի ճոխ հանդիսություն Է պլանավորում այս ամռան վերջին: Սպասվում Է, որ տոնակատարությունը կանցկացվի փառատոնի ձեւով, դրան կհրավիրեն հայտնիների եւ բրիտանացի երգչի երկրպագուների:

Անգլիայի Հալիֆաքս քաղաքից (Ուեսթ-Յորքշիրի կոմսություն) սերված 28-ամյա Էդ Շիրինը հայտնի Է դարձել 2011 թվականին «+» անվանումը կրող դեբյուտային ալբոմի թողարկումից հետո: Երեք տարի անց կատարողը հաջողությունն ամրապնդել Է երկրորդ սկավառակով՝ «X»-ով, որը «Լավագույն բրիտանական ալբոմն» Է ճանաչվել BRIT Awards երաժշտական մրցանակների հանձնման արարողությանը: Այս սկավառակից Thinking Out Loud երգը նույն տարում Շիրինին Grammy երկու մրցանակ Է բերել «Տարվա լավագույն երգ» եւ «Լավագույն սոլո փոփ-կատարում» կատեգորիաներում:

2018 թվականին նա երկրորդ հորիզոնականն Է զբաղեցրել Forbes հանդեսի՝ մինչեւ 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշում՝ տարվա ընթացքում վաստակելով 110 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]