Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իլոն Մասքը Twitter-ում փոխել Է օգտահաշվի անվանումը

Իլոն Մասքը Twitter-ում փոխել Է օգտահաշվի անվանումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tesla-ի ղեկավար Իլոն Մասքը Twitter-ում իր հաղորդագրությունների շուրջը ծագած նոր սկանդալի պայմաններում փոխել Է իր օգտահաշվի անվանումն այդ սոցիալական ցանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ձեռնարկատիրոջ հաշվառումային գրանցման անվանումն այժմ Elon Tusk Է՝ Elon Musk-ի փոխարեն: Բացի դրանից, գործարարը Tusk բառից հետո ժամանակավորապես զետեղել Է փղի փոքրիկ պատկեր: Այն անգլերենում, մասնավորապես, կարող Է նշանակել «փղի ժանիք»:

Մասքը, որը շուրջ 25 միլիոն բաժանորդ ունի Twitter-ում, չի պարզաբանել, թե ինչպես պետք Է հասկանալ նիքի փոխումը:

Ձեռնարկատերը նաեւ սոցցանցում հայտնել Է, որ ԱՄՆ-ի Արեւմտյան ափի ժամանակով փետրվարի 28-ի ցերեկը հարկ Է սպասել նորությունների, որոնք կվերաբերեն Tesla-ին: Twitter-ում Մասքի հաղորդումները մեկ անգամ չԷ, որ աղմկահարույց սկանդալներ են առաջացրել, եւ այս շաբաթ գրավել են ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների դաշնային հանձնաժողովի ուշադրությունը:

Այդ կարգավորիչ մարմինը փետրվարի 25-ին դիմել Է դատարան՝ խնդրելով ճանաչել, որ Մասքը խախտել Է ավելի վաղ Հանձնաժողովի հետ կնքած համաձայնությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]