Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը հաստատեց նախորդ տարվա իր ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների զեկույցը. այն կներկայացվի ԱԺ

 ՀՀ կառավարությունը հաստատեց նախորդ տարվա իր ծրագրի կատարման ընթացքի ու 
արդյունքների զեկույցը. այն կներկայացվի ԱԺ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց 2018թ. հունիսի 1-ին հաստատված իր ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն փետրվարի 28-ին կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Զեկույցն ունի կառավարության ծրագրի միևնույն կառուցվածքը, ըստ այդմ բոլոր շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներն ըստ ոլորտների ինտենսիվ աշխատել են հատվածների վրա: Բոլոր այն կետերը կամ դրույթները, որոնց անդրադարձ չի կատարվել, արտացոլված են նոր ծրագրում: Ըստ այդմ` բոլոր հարցերն ու ամբողջ տեղեկատվությունն ընդունված է»,- ասաց Գրիգորյանը:

2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորվեց նոր կառավարություն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այն աշխատեց մինչև 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարության ձևավորումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]