Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց ԵՊՀ ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման օրակարգը

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց ԵՊՀ ռեկտորի լիազորությունների 
վաղաժամկետ դադարեցման օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվեց  ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը օրակարգում դնելու կամ չդնելու հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ օրակարգի հաստատումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել բարձրացնելու ԵՊՀ-ի գիտակրթական գործունեության արդյունավետությունը։

Նրա խոսքով` համալսարանում առկա են ուսանողների թվի բացասական դինամիկա,  ֆինանսական միջոցների կառավարման ցածր արդյունավետություն, ինովացիոն ոլորտում բացակայող քաղաքականություն, արտասահմանյան ուսանողների ներգրավման խնդիր և այլն։

Հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը առաջարկեց օրակարգը փոխարինել կամ լրացնել՝ Երևանի պետական համալսարանի շուրջ  ստեղծված իրավիճակի հարցի քննարկում:

Երկու օրակարգային հարցն էլ դրվեց քվեարկության, սակայն արդյունքում դրանք չհաստատվեցին, և նիստը հետաձգվեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]