Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել Է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը

Հայտարարվել Է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Mobile World Congress 2019 միջազգային ցուցահանդեսի ժյուրիի վարկածով` Huawei Mate 20 Pro-ն դարձել Է 2018 թվականի լավագույն սմարթֆոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է միջոցառման կայքում:

Ցուցահանդեսն անցկացվում Է փետրվարի 25-ից մինչեւ 28-ը Բարսելոնայում: Ճյուղի փորձագետները, լրագրողները եւ շարժական օպերատորները սարքը, հավելվածները եւ շարժական տեխնոլոգիաները գնահատել են ավելի քան երեսուն անվանակարգում:

Լավագույն սմարթֆոնի կոչմանը նաեւ հավակնում Էին iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, OnePlus 6T-ը եւ Samsung Galaxy Note 9-ը: Անցյալ տարի այս անվանակարգում հաղթանակը բաժին Էր հասել iPhone X-ին: Huawei Mate 20 Pro-ն ավելի վաղ նաեւ տեղ Էր գտել Business Insider-ի վարկածով լավագույն սմարթֆոնների քսանյակում:

Հրատարակությունը լավագույն սարք Էր նշել չինական OnePlus 6T-ը: Փետրվարի 24-ին Huawei-ն ազդարարել Է Mate X նոր ծալովի սմարթֆոնի թողարկումը՝ 5G տեխնոլոգիայի աջակցությամբ: Նորույթի արժեքը կկազմի 2,6 հազար դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]