Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ամերիկացիների կեսից ավելին Ռուսաստանը համարել Է ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը

Ամերիկացիների կեսից ավելին Ռուսաստանը համարել Է ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծ մասն սկսել Է Ռուսաստանը համարել Միացյալ Նահանգների գլխավոր թշնամին: Այս մասին Է վկայում Gallup-ի անցկացրած հարցումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը 32 տոկոս ցուցանիշով առաջ Է անեցել Չինաստանից (21 տոկոս) եւ Հյուսիսային Կորեայից (14 տոկոս): Ըստ որում 2018 թվականին Ռուսաստանը գլխավոր թշնամի Էր համարել ամերիկացիների սոսկ 19 տոկոսը, իսկ ԿԺԴՀ-ի օգտին այն ժամանակ քվեարկել Էր ԱՄՆ-ի բնակիչների 51 տոկոսը: Բացի դրանից, ամերիկացիների 52 տոկոսը Ռուսաստանի ռազմական հզորությունը համարում Է որպես վտանգավոր սպառնալիք Միացյալ Նահանգների շահերի համար: 2016 թվականին այդ տեսակետերին Էր ամերիկացիների 39 տոկոսը, իսկ 2004 թվականին՝ լոկ 18 տոկոսը: Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, ամերիկացիների կողմից Ռուսաստանի բացասական ընկալումը հասել Է առավելագույն ցուցանիշին:

Հետազոտությունը կատարվել Է փետրվարի մեկից մինչեւ տասը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]