Կարասինը պատմել Է, թե ինչն Է խանգարում Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերությունների զարգացմանը
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ջանադիր եվրատլանտյան նկրտումները, նրա տարածքում ՆԱՏՕ-ի ընդգրկուն զորավարժություների անցկացումը խանգարում են ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգամացն գործընթացին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինը՝ փետրվարի 27-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո:
«Անշուշտ, Վրաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման գործընթացում բարդությունները մնում են: Դրանցից գլխավորը Թբիլիսի նատոյական օրակարգն Է, Վրաստանի իշխանությունների ձգտումը հնարավորինս մոտ լինելու եվրատլանտյան կառույցներին, այդ երկրի տարածքում ընդգրկուն զորավարժությունների անցկացումը»,- ասել Է Կարասինը:
Ռուսական կողմը համոզված Է, որ հենց դրանում Է թաքնված հիմնական վտանգն ամբողջ ծավալով ռուս-վրացական հարաբերությունների առողջացման աշխատանքի համար եւ այդ մասին ուղղակի հայտարարում Է երկկողմ բանակցություններում, ընդգծել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի տեղակալը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում