Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունն ավարտեցին բանակցություններն ընդլայնված կազմով

Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ունն ավարտեցին բանակցություններն ընդլայնված կազմով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը փետրվարի 28-ին Հանոյում ավարտել են բանակցություններն ընդլայնված կազմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Գագաթնաժողովի հիմնական բանակցային մասը տեւել Է ավելի քան երկու ժամ, երկու պետությունների ղեկավարները ներկայում մասնակցում են աշխատանքային ճաշկերույթին, որն ընթանում Է La Club Bar ռեստորանի սրահում:

Երկու երկրների ղեկավարներից բացի, աշխատանքային ճաշկերույթին յուրաքանչյուր կողմից մասնակցում Է հինգական մարդ:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, փետրվարի 28-ին Հանոյի Sofitel Legend Metropole հնագույն հյուրանոցում սկսվել Է ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովի երկրորդ օրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]