Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կիմ Չեն Ունի հետ բանակցություններում «շատ մեծ հաջողություն Է ձեռք բերվել». Թրամփ

Կիմ Չեն Ունի հետ բանակցություններում «շատ մեծ հաջողություն Է ձեռք բերվել». Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ բանակցությունները հաջող են ընթանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Բանակցություններում «շատ մեծ հաջողություն Է ձեռք բերվել», ասել Է նա, նշելով որ Հյուսիսային Կորեային լուսավոր ապագա Է սպասում: Ընդլանված կազմով բանակցություններում ոչ մեծ ընդմիջման ընթացքում Թրամփը եւ Կիմ Չեն Ունը մոտեցել են լրագրողներին:

Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե կարող Է արդյոք ԱՄՆ-ն իր պաշտոնական ներկայացուցչությունը բացել Փհենյանում, ասել Է. «Հետաքրքիր հարց Է, ցանկալի կլիներ պատասխան ստանալ դրան: Գաղափարը լավն Է»: Կիմ Չեն Ունը նշել Է, թե բացառված չԷ, որ «դա կողջունվի»: «Ես այստեղ չԷի լինի, եթե դա չուզենայի»,- ասել Է ԿԺԴՀ-ի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ցանանում Է ինքն արդյոք միջուկազերծում: Թրամփը արձագանքել Է. «Հիանալի պատասխան, հավանաբար, լավագույնը նրանցից, որոնք դուք լսեցիք»:

Այսօր Հանոյում ընթանում Է Հյուսիսային Կորեայի առաջնորդի եւ ԱՄՆ-ի նախագահի բանակցությունների երկրորդ օրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]