Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Փաշինյանը Թեհրանում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանի իսլամական Հանրապետությունում, փետրվարի 27-ին «Արարատ» մարզամշակութային կենտրոնում հանդիպել է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է հանդիպումից արված սելֆիով:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետն արդեն հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ