1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱՏՄ-ում նախագահությունը կարող է նպաստել Հայաստանի տնտեսությունը նոր մակարդակի բարձրացնելուն. փորձագետներ

ԵԱՏՄ-ում նախագահությունը կարող է նպաստել Հայաստանի տնտեսությունը նոր 
մակարդակի բարձրացնելուն. փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2019 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը կարող է լավագույնս օգտագործել տնտեսությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար: Այս հարցում համակարծիք էին փորձագետները, որոնք ելույթ էին ունենում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության  հասարակական կազմակերպության և Եվրասիական  փորձագիտական ակումբի՝ ԵՊՀ-ի հետ  համատեղ փետրվարի 27-ին կազմակերպված հրապարակային դասախոսության ընթացքում: Այն կրում էր «ԵԱՏՄ»-ում Հայաստանի նախագահության տարին, և ժամանակակից  ինտեգրացիոն գործընթացի տնտեսական և քաղաքակրթական ասպեկտները» խորագիրը: 

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կատարեց պատմական փոքրիկ ակնարկ՝ ներկայացնելով    գործողությունները, քայլերը, հետազոտությունները,  ԵԱՏՄ անդամակցությունը, ընթացքը: «Եվրասիական տնտեսական  ինտեգրումը ծավալվում է հետխորհրդային տարածքում և այդ ժողովուրդները, որոնք ներգրաված են այս  գործընթացում, բացի  ուղղակի տնտեսական շահերից, ունեն նաև  քաղաքակրթական ընդհանրություններ, որոնք մեծապես նպաստում են ինտեգրացիոն գործընթացի զարգացմանը:  Տնտեսական ինտեգրման գործընթացը խորացնելու  և զարգացնելու համար հարկավոր է, որ մենք  մեր երիտասարդ սերնդին տանք այն գիտելիքները, որ ունեն ավագ և միջին սերունդը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արամ  Սաֆարյանը: Նա  նաև նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի նախագահության  տարում  ևս  մի քանի հրապարակային նախաձեռնություններով հանդես  կգա՝  այս գործընթացին մասնակից դարձնելով երկրի ինտելեկտուալ,  բուհական ներուժը:

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանի կարծիքով՝ շնորհիվ ԵԱՏՄ-ի՝ կարող ենք ունենալ արտահանման էական մեծացում, ըստ այդմ նաև ՀՆԱ-ի աճ:

Թավադյանը փաստեց ԵԱՏՄ-ին միանալու տնտեսական շահերը՝ նշելով, որ ամբողջ աշխարհում գլխավոր խնդիր է պատրաստի արտադրանքի արտահանումը, իսկ ԵԱՏՄ-ն հնարավորություններ է ընձեռնում պատրաստի արտադրանքի արտահանման:  

Թավադյանը նաև նշեց՝ առաջնային խնդիրներից է էապես մեծացնել համատեղ ձեռնարկությունները (հատկապես ռազմարդյունաբերական ոլորտում):

Առաջնային նպատակների իրագործման ճանապարհին կարևոր է Վրաստանի միջով երկաթուղու վերաբացումը, էներգակիրների գների հստակեցումը, գիտահետազոտական հիմնադրամի ստեղծումը, և  կոռուպցիայի մակարդակի նվազեցումը: 

«Էներգակիրների առումով հարցը կարող է էապես առաջ շարժվել, եթե մենք վարենք համաձայնեցված դրամավարկային քաղաքականություն, այստեղ կարծում եմ դեռևս թերացում կա կենտրոնական բանկերի կողմից: Մեր ինտեգրացիոն գործընթացը շարունակական է, այստեղ արդյունքը բարձր է, այդ պատճառով էլ մենք այստեղ ենք առաջին քայլը կատարել ինտեգրացիոն առումով: Վրաստանի միջով երկաթուղու վերաբացումն առևտրաշրջանառության մեծացման առումով կարևոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև՝ Վրաստանի»,- ասում է Թավադյանը:

Էլիզա Բալայան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]