Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայտարարվել են աշխարհի լավագույն լողափերը

Հայտարարվել են աշխարհի լավագույն լողափերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Baia do Sancho լողափը, որը գտնվում Է բրազիլական Ֆեռնանդո-դե-Նորոնյա ոչ մեծ կղզու վրա, ճանաչվել Է աշխարհի լավագույն լողափը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

TripAdvisor ծառայությունն ամեն տարի վերլուծում Է տասներկու ամսվա ընթացքում ճանապարհորդների արձագանքների թվաքանակն ու վարկանիշները եւ կազմում աշխարհի ամենագեղեցիկ լողափերի ցուցակը:

Ֆեռնանդո-դե-Նորոնյա կղզու Baia do Sancho լողափն աշխարհում լավագույնն Էր ճանաչվել 2017 թվականին, բայց 2018-ին այն իջել Էր երկրորդ տեղ:

Այժմ նա վերականգնել Է իր կարգավիճակը եւ «Ճանապարհորդների ընտրություն-2019» ցուցակում զբաղեցրել ամենաբարձր հորիզոնականը: Ճանապարհորդներից մեկն այդ վայրը որակել Է դրախտ, հավելելով. «Դա այն Է, ինչը ես երբե՛ք չեմ մոռանա: Այնքան գեղեցիկ եւ արտասովոր վայր Է, որ հնարավոր չԷ բառերով նկարագրել այդ գեղեցկությունը: Մոգական Է»:

Varadero լողափն ամենահայտնիներից մեկն Է Կուբայում, եւ այն հայտնվել Է ցուցակի երկրորդ տեղում:

Լողափը գտնվում Է աղմկոտ առողջարանային քաղաքի ծայրամասում: Հյուրանոցների մեծամասնությունը 1920-ական թվականներին ծովափին կառուցվել Է ամերիկացի հայտնիների, այդ թվում եւ գանգստերների կողմից:

Eagle Beach-ը հայտնվել Է վարկանիշի երրորդ տեղում, այն գտնվում Է Արուբա կղզու վրա:

Լողափն անձեռնմխելի մնացած բնության մի անկյուն Է, այնտեղ կարելի Է տեսնել ծովային կրիաներ, Ֆոֆոտի ծռմռված ծառեր (սա կղզու խորհրդանիշն Է) կամ զբաղվել սպորտի տարբեր ձեւերով:

Մեկ տարի առաջի այն ցուցակի չորրորդ դիրքում Էր: Եվրոպայում ամենագեղեցիկը ճանաչվել Է բաց գույնի ավազով La Concha լողափը, որը գտնվում Է իսպանական Սան-Սեբաստյանում:

Երկրորդ տարին անընդմեջ Մեծ Բրիտանիայում լավագույնն Է դարձել Bournemouth լողափը, ԱՄՆ-ի թիվ մեկ լողափը Clearwater Beach-ն Է՝ Ֆլորիդայում, իսկ Manly Beach-ը լավագույնն Է համարվում Ավստրալիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]