Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մահացել Է The Cure խմբի թմբկահար Էնդի Անդերսոնը

Մահացել Է The Cure խմբի թմբկահար Էնդի Անդերսոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 68 տարեկան հասակում վախճանվել Է The Cure բրիտանական ռոք խմբի նախկին թմբկահար Էնդի Անդերսոնը, որը պայքարում Էր քաղցկեղի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա գործընկերը՝ Լոլ Թոլհերսթը:

«Ծանր սրտով ես ստիպված եմ ձեզ հայտնել Cure-ից մեր եղբոր կյանքից հեռանալու մասին: Էնդի Անդերսոնն իսկական ջենտլմեն Էր եւ մեծ երաժիշտ, հումորի փայլուն զգացողությամբ, որը նա պահպանեց մինչեւ վերջ»,- գրել Է Թոլհերսթը Twitter-ում: Նա հավելել Է, որ Անդերսոնը վախճանվել Է իր տանը՝ բարեկամների շրջապատում: The Cure բրիտանական խումբը կազմավորվել Է 1976 թվականին: 1990-ական թվականների սկզբին խումբն առավել մեծ ճանաչում ունեցողներից մեկն Էր այլընտրական ռոքի ժանրում:

Էնդի Անդերսոնը The Cure-ից հեռացել Էր 1984 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]