Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներն ավարտեցին անձնական հանդիպումը եւ նստեցին ընթրիքի սեղանի շուրջ

ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներն ավարտեցին անձնական հանդիպումը եւ նստեցին ընթրիքի սեղանի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել են դեմառդեմ հանդիպումը, որը շարունակվել Է մոտավորապես 10 րոպե: Դրանից հետո սկսվել Է համատեղ ընթրիքը երկու երկրների ներկայացուցիչների նեղ կազմով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հանոյի մամուլի կենտրոնից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Ամերիկյան կողմից ընթրիքին մասնակցում են նաեւ պետքարտուղար Մայք Փոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին: Կորեական կողմից՝ Կորեայի աշխատանքային կուսակցության կենտկոմի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլը, արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն: Ընթրիքին ներկա չԷ Կիմ Չեն Ունի հարազատ քույրը, որին համարում են նրա մերձավոր խորհրդականներից մեկը:

Ինչպես սպասվում Է, ընթրիքը կտեւի գրեթե երկու ժամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]