Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թրամփը «մեծ առաջնորդ» է համարել Կիմ Չեն Ունին

Թրամփը «մեծ առաջնորդ» է համարել Կիմ Չեն Ունին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ նա «մեծ առաջնորդ Է»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հանոյի մեդիա-կենտրոնից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

«Նախագահ Կիմ Չեն Ունը մեծ առաջնորդ Է»,- ասել Է նա փետրվարի 27-ին ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի սկսվելուց առաջ:

Թրամփը նշել Է, որ ԿԺԴՀ-ն օժտված Է անսահման տնտեսական ներուժով, եւ ԱՄՆ-ը պատրաստ Է օգնել՝ իրացնելու այն:

«Կարծում եմ, որ ձեր երկիրը մեծագույն տնտեսական ներուժ ունի, այն անհավանական Է ու սահմաններ չունի: Կարծում եմ, որ ձեզ հոյակապ ապագա Է սպասում, քանի որ դուք հոյակապ առաջնորդ եք: Ես ուզում եմ տեսնել՝ ինչպես Է դա տեղի ունենալու, եւ մենք կօգնենք անել այնպես, որ դա տեղի ունենա»,- ընդգծել Է Թրամփը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]