Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն արդեն ծանոթանում է միավորվող նախարարություններում առկա գործընթացներին

Արայիկ Հարությունյանն արդեն ծանոթանում է միավորվող նախարարություններում 
առկա գործընթացներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն արդեն ծանոթանում է միավորվող նախարարություններում առկա գործընթացներին, որոնք պետք է գտնվեն իր ենթակայության տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Երեք նախարարությունների մասով, որոնք պետք է միավորվեն, ըստ էության, ես որոշակի գործողություններ անում եմ։ Ծանոթանում եմ այն գործընթացներին, որոնք կան դրանցում»,-ասաց նախարարը: 

Նա նշեց, որ այդ միավորումների արդյունքում կրճատումներ, ըստ էության, չեն լինելու: «Միավորումները լինելու են, հետո մենք ներսում կնայենք, թե ինչ գործառույթներ կան, որքան մասնագետ է  պետք այդ գործառույթների համար»,-նշեց Հարությունյանը:

 «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի հրապարակված նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախագծով նախատեսվում է ունենալ 12 նախարարություն:

Կրթության և գիտության նախարարության, մշակույթի նախարարության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միավորման արդյունքում ստեղծվելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]