Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Խանջյան փողոցում կեսգիշերին հրավառություն կատարող անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

Խանջյան փողոցում կեսգիշերին հրավառություն կատարող անձի նկատմամբ կազմվել է 
վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի Խանջյան փողոցում փետրվարի 27-ի կեսգիշերին հրավառություն կատարող անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցում հրավառություն է:

Խանջյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր:
Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է կատարել հրավառությունը:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]