1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման երկու հուշագիր են ստորագրել

 Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման երկու հուշագիր են ստորագրել

ԹԵՀՐԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Իրանը հարստացնում են իրավապայմանագրային բազան. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ներկայությամբ փոխըմբռնման երկու հուշագիր է ստորագրվել փետրվարի 27-ին Թեհրանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համագործակցության խթանման փոխըմբռնման հուշագրեր են ստորագրվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Իրանի ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի, նաև Հայաստանի նույն գերատեսչության ու Իրանի առևտրի, արդյունաբերության և հատուկ տնտեսական գոտիների գերագույն խորհրդի միջև:

«Ռոյթերս»-ը հայտնում է, որ հուշագրերը Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի կողմից ստորագրված առաջին փաստաթղթերից են. հրաժարականի դիմումը պաշտոնապես մերժվելուց հետո նա անցել է պարտականությունների կատարմանը:

Հայկական կողմից փաստաթղթերը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

Փետրվարի 26-ին Զարիֆը հրաժարական էր տվել: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, սակայն, նամակ Էր ուղարկել նրան՝ հրաժարվելով ընդունել հրաժարականը՝ դա աննպատակահարմար համարելով երկրի շահերի համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել փետրվարի 27-ին: Վարչապետն Իրանում է երկօրյա պաշտոնական այցով: Թեհրանում այցի շրջանակում վարչապետն արդեն հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]