Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ

WhatsApp-ում կհայտնվի նոր գործառույթ

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp-ի մշակողները նոր գործառույթ կկիրառեն մեսենջերում, որի շնորհիվ օգտատերերը կկարողանան սահմանափակել իրենց հավելումը խմբակային չաթերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Akket պորտալը:

Այսպիսով, WhatsApp-ի օգտատերերին հնարավոր չի լինի որեւիցե խմբի հավելել առանց նրանց համաձայնության: Օգտատերերը լռելյայն կկարողանան խմբում ներգրավվելու հրավերներ ընդունել միայն նրանցից, ովքեր կան շփումների ցուցակում, իսկ մնացած բոլորից առաջարկություններն անմիջապես կարգելափակվեն: Բացի այդ, մեսենջերում նույնիսկ չեն երեւալու նմանօրինակ ծանուցումները: Նշվում Է, որ այս գործառույթը հայտնվել Է WhatsApp-ի վերջին թեստային տարբերակում, եւ սպասվում Է, որ այն շուտով կհայտնվի մեսենջերի նորացված տարբերակում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ WhatsApp-ը պաշտպանության լրացուցիչ համակարգ Է կիրառել Apple-ի օգտատերերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]