Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը վերածվեց տոնի. Լիգայի նախագահ  

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը վերածվեց տոնի. Լիգայի նախագահ

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության նախագահ Արա Պողոսյանի կարծիքով ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը տոնի վերածվեց:

«ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը տոնի վերածվեց թե մեր, թե երկրպագուների համար: Գավաթի խաղարկությունն իսկապես կարելի է հաջողված համարել: Լիահույս եմ, այն շարունակական բնույթ կկրի: Դեսպանատների ներկայացուցիչները մոտենում և առաջարկում էին հաջորդ տարի մրցաշարն անցկացնել իրենց երկրներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պողոսյանը:

ԵԱՏՄ գավաթի խաղարկության վերջին խաղում Երևանի «Ուրարտու Վիվարո» ակումբը 92-72 հաշվով առավելության հասավ Տուլայի «Արսենալի» նկատմամբ և դարձավ խաղարկության հաղթող: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ղազախստանը ներկայացնող «Բարսի Ատիրաու» ակումբը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Տուլայի «Արսենալը»: Բելառուսական «Բորիսֆեն» ակումբը հանգրվանեց սփոփիչ երրորդ հորիզոնականում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ