Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը կարող է դառնալ լիգա  

ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը կարող է դառնալ լիգա

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի խաղարկությունը կարող է ընդլայնվել և դառնալ մեծ լիգա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը: «Ընդհանուր առմամբ, հյուրերը շատ գոհ են հեռանում Հայաստանից: Նպատակ ունենք ԵԱՏՄ գավաթի խաղարկությունը մեծացնել և դարձնել առանձին լիգա:  Մի բան մեզ համար հստակ է` «Ուրարտու»-ն պատրաստ է միջազգային ասպարեզներում հանդես գալուն»,- ասաց Գիլոյանը:

Խոսելով ակումբի երեք խաղերի մասին` «Ուրարտու»-ի նախագահը փաստեց, որ մեկնարկում «տան պատերը» չէին օգնում բասկետբոլիստներին,  քանի որ լարվածությունն ու պատասխանատվության զգացումը մեծ էր:

ԵԱՏՄ բասկետբոլի գավաթի առաջին խաղարկության հաղթողը Երևանի «Ուրարտու»-ն է, որը որոշիչ խաղում մրցեց և հաղթեց ռուսաստանյան «Արսենալ»-ին: Առաջին քառորդում գրեթե հավասար պայքար էր ծավալվել և միայն վերջնամասում «Ուրարտու»-ն առաջ անցավ հաշվի մեջ` 20:12: Երկրորդ քառորդում երևանյան ակումբի խաղացողներն սխալվում էին պաշտպանությունում: Սակայն «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի մեջ ունեցած առավելությունը, և թիմերը մեծ հանգստի գնացին 10 միավորի տարբերությամբ` 46:36:

Երրորդ քառորդը լի էր փոխադարձ սխալներով: Ռուսական թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, և խաղակեսն ավարտվեց 64:57 հաշվով՝ հօգուտ «Ուրարտու»-ի: Առավել լարված չորրորդ քառորդն ավարտվեց «Ուրարտու»-ի առավելությամբ և թիմն, ի վերջո, խաղը շահեց 92:73 հաշվով` հաղթելով առաջին անգամ անցկացվող ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]