1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ռուաստանում հայ համայնքի հատուկ դերը հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման համատեքստում

Արարատ Միրզոյանն ընդգծել է Ռուաստանում հայ համայնքի հատուկ դերը հայ եւ ռուս 
ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով, փետրվարի 26-ին Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Չերնիշենկոյի ուղեկցությամբ այցելել է Անհայտ զինվորի հուշակոթող եւ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահն այցելել է նաեւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի, շրջայց կատարել հայկական կրթօջախում եւ հանդիպում ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Մոսկվա այցի օրակարգը, իշխանությունների դիրքորոշումը մի շարք հարցերի վերաբերյալ: Ազգային ժողովի նախագահը հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման համատեքստում ընդգծել է Ռուաստանում հայ համայնքի հատուկ դերը: 

ԱԺ պատվիրակության անդամները եւ համայնքի ներկայացուցիչները բաց եւ անկեղծ քննարկում են ծավալել Հայաստանին եւ Սփյուռքին վերաբերող հասարակական, կրթական, մշակութային մի շարք կարեւոր հարցերի շուրջ: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]