Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախում գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության թեթևակի աճ

Արցախում գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով 
հիվանդացության թեթևակի աճ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով հիվանդության թեթևակի աճ է գրանցվել: «Արմենպրես»-ին Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ փետրվարի 26-ի դրությամբ հանրապետության բուժհաստատություններում բուժում են ստանում 60 հիվանդ, որից 41-ը երեխաներ են: «Հիվանդներից 24 մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, նրանցից 10-ը երեխաներ են:

«Վերին շնչառական հիվանդությունների ուղիների սուր վարակների պատճառով հանրապետության դպրոցներում բացակաների թիվը 10 % է, իսկ նախադպրոցական հաստատություններում՝ 18 %»,-տեղեկացրին գերատեսչությունից:

ԱՀ առողջապահության նախարարությունը  հորդորում և հիշեցնում է. գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացմանն ու տարածմանը:

 Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ,անհրաժեշտ է  պահպանել 2 մ հեռավորություն: Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կազմակերպելով բժշկի այցը տուն, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը, հագնվել եղանակին համահունչ և հաճախակի օդափոխել փակ տարածքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]