Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դավիթ Զախարյանին ավագանու նոր անդամի մանդատ շնորհեց

ԿԸՀ-ն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դավիթ Զախարյանին ավագանու նոր անդամի 
մանդատ շնորհեց

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը շնորհեց  դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Զախարյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ-ն Երևանի քաղաքապետից ստացված արձանագրությունը քննարկեց փետրվարի 26-ի հերթական նիստում և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու որոշում կայացրեց:

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2019թ. փետրվարի 19-ի Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Գալստյանի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին թիվ 4 արձանագրությունը՝ ԿԸՀ-ն արձանագրում է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած ավագանու անդամի մանդատը տրվում է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Վարդանի Զախարյանին»,-հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]