Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում բարձրորակ բժշկական պարագաներ արտադրող գործարան կկառուցվի  

Հայաստանում բարձրորակ բժշկական պարագաներ արտադրող գործարան կկառուցվի

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՍՄՏ Բեսթ ընկերությունն առաջին անգամ Հայաստանում սկսել է բարձրորակ բժշկական պարագաների արտադրություն, որոնք այս պահին ներառում են բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի կատետերներ։ Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, իսկ ամբողջ արտադրանքն արտահանվելու է երկրից։

Ներդրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ շուտով նրանք ավելացնելու են ներդրումները և կառուցելու են նոր գործարան։ Ինչպես նաև խոսվեց հայկական շուկայում այս բարձրորակ արտադրանքի մրցունակության խթանման և պետական աջակցության մասին»,-նշված է նախարարի գրառման մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]