Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Օսկար»-ի հեռուստավարկանիշն աճել Է չորս տարվա ընթացքում առաջին անգամ. Bloomberg

«Օսկար»-ի հեռուստավարկանիշն աճել Է չորս տարվա ընթացքում առաջին անգամ. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օսկար» մրցանակի հանձնման արարողության հեռուստատեսային վարկանիշն աճել Է 2018 թվականին մրցանակաբաշխության հեռարձակման վատագույն ցուցանիշից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

ԱՄՆ-ի կինոակադեմիայի պարգեւների հանձնման կիրակնօրյա հեռարձակման լսարանը 2018 թվականի համեմատությամբ աճել Է 12 տոկոսով:

Ընդ որում՝ նշվում Է, որ վերջին «Օսկար»-ը նախորդներից ավելի կարճ Է տեւել հաղորդավարի բացակայության պատճառով: Ինչպես նշում Է The Hollywood Reporter հրատարակությունը, կիրակնօրյա հեռարձակումը տեւել Է 3 ժամ 13 րոպե եւ 41 րոպեով պակաս Էր, քան 2018 թվականին: ABC հեռուստառադիոընկերության տվյալներով՝ մրցանակաբաշխությունը դիտել Է 29,6 մլն մարդ՝ մեկ տարի առաջվա 26,5 միլիոնի համեմատությամբ:

Ինչպես նշում Է գործակալությունը, վարկանիշի բարձրացումը հեռուստատեսության հազվադեպ հաջողություններից մեկն Է ինդուստրիայի ընդհանուր ճգնաժամի ֆոնին: Նույնիսկ այնպիսի աղմկալի իրադարձություններ, ինչպիսին Super Bowl-ներն են, շարունակում են կորցնել լսարանը: 2014 թվականից սկսած՝ «Օսկար»-ների հեռուստալսարանը մշտապես նվազում Էր:

«Օսկար» կինոմրցանակի հանձնման արարությունը 91-րդ անգամ փետրվարի 24-ին անցկացվել Է Լոս Անջելեսում: Պարգեւների թվով առաջատարը դարձել Է ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիան». այն նվաճել Է չորս ոսկե արձանիկ: «Երեքական «Օսկար» են ստացել ռեժիսոր Ալֆոնսո Քուարոնի «Ռոմա» եւ Ռայան Քուգլերի «Սեւ հովազ» եւ Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը ֆիլմերը: Վերջին կինոնկարը շահել Է գլխավոր «Օսկար»-ը՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, ինչպես նաեւ պարգեւ Է ստացել օրիգինալ սցենարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]