Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես». Զուրաբիշվիլի

«Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես». Զուրաբիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրականությունը ցույց կտա, թե որքան անկախ եմ ես»: Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել Է ,France 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես նշել Է Զուրաբիշվիլին, Բիձինա Իվանիշվիլին ոչ մի ազդեցություն չունի իր քաղաքականության վրա: «Կառավարող կուսակցությունն ինձ պաշտպանելու ընտրություն կատարեց, երբ արշավն արդեն ընթանում Էր, եւ ես նախագահի թեկնածու Էի: Ես ոչ մի նախնական կոնսուլտացիա կամ ոչ մի կարգի համաձայնություն չեմ ունեցել այն բանի շուրջ, թե ինչ պետք Է անեմ նախագահի պաշտոնում: Ես այժմ նախագահ եմ ընտրված վեց տարի ժամկետով: Դա ամենաերկարատեւ մանդատն Է Վրաստանի պատմության մեջ: Ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու հաջորդ ընտրություններում, ինչն ինձ լիակատար անկախություն Է ընձեռում, որն ինձ խոստացել Է կառավարող կուսակցությունը: Նրանք ինձ համոզեցին, որ ես լիովին անկախ կլինեմ: Մենք կտեսենք, իրականությունը ցույց կտա, թե ես որքան եմ անկախ: Կարծում եմ, որ ես դրանով հայտնի եմ Վրաստանում եւ Վրաստանի սահմաններից դուրս»,- հայտարարել Է Վրաստանի նախագահը:

Հարցազրույցում Զուրաբիշվիլին նաեւ հայտարարել Է, որ լավատեսությամբ Է համակված Վրաստանի եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման հարցում: Նրա խոսքով՝ նշանակություն չունի, որ Վրաստանն աշխարհագրական առումով ցամաքային սահման չունի Եվրամիության հետ: «Մենք ծովային սահման ունենք: Ես կարծում եմ, որ Եվրամիության ներսում իրադարձությունները փոխվում են շատ արագ: Գտնում եմ, որ այն փոփոխությունների գործընթացում, որոնք ապրում Է ԵՄ-ն, հնարավոր Է, հաջողվի ավելի շատ տեղ գտնել Վրաստանի համար, քան առաջ, երբ Եվրամիությունում ամեն ինչ պարզորոշ Էր»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին: Ինչ վերաբերում Է ՆԱՏՕ-ին անդամակցությանը, Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրացումը Վրաստանին ավելի մեծ անվտանգություն կապահովի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]