Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռոուհանին իրանական դիվանագիտության հաջողություններ է արձանագրել Զարիֆի հրաժարականի ֆոնին

Ռոուհանին իրանական դիվանագիտության հաջողություններ է արձանագրել Զարիֆի հրաժարականի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նշել Է իրանական դիվանագիտության հաջողությունները Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի պաշտոնաթողության մտադրության ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահը նշել Է, որ Իրանը հաջողություն Է ձեռք բերել քաղաքական եւ միջազգային ոլորտում, հիշեցնելով այդ թվում՝ Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի հայցի ընդունելի լինելու ճանաչումը՝ կապված ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից Իրանի կենտրոնական բանկին երկու միլիարդ դոլարի վերադարձնելը մերժելու հետ:

«Մենք տարածաշրջանում մեծ աշխատանք ենք կատարել, մասամբ դա ընկած Է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, մասամբ արտաքին գործերի նախարարության, մասամբ Էլ տնտեսական սեկտորի ուսերին»,-ասել Է Ռոուհանին, որի ելույթը հեռարձակում Էր իրանական հեռուստատեսությունը: Նա նաեւ նշել Է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը փետրվարի 25-ին Իրանի մայրաքաղաք Էր այցելել բացառապես այն բանի համար, որ շնորհակալություն հայտնի Իրանի ժողովրդին ու կառավարությանը, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարարությանն այն աշխատանքի համար, որը Թեհրանի կողմից կատարվում Է Մերձավոր Արեւելքում:

Զարիֆն իր պաշտոնաթողության մասին փետրվարի 25-ին հայտարարել Է Instagram-ում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]