1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Համայնքների միության նախագահը վարչատարածքային փոփոխություններից առաջ ԱԺ անդամների կողմից մեխանիզմն օրենսդրորեն մեկնաբանելու կարիք է տեսնում

Համայնքների միության նախագահը վարչատարածքային փոփոխություններից առաջ ԱԺ 
անդամների կողմից մեխանիզմն օրենսդրորեն մեկնաբանելու կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքների  միության նախագահ Էմին Երիցյանը կարևորում է, որ վարչատարածքային ցանկացած փոփոխությունից առաջ Ազգային ժողովը հանրության համար օրենսդրորեն մեկնաբանի մեխանիզմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երիցյանն այս մասին ասաց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Սահմանադրական փոփոխություններով ամրագրվել է իրավունք, որ համայնքների վարչատարածքային փոփոխությունների ժամանակ լսեն համայնքների կարծիքը։ Ցանկացած տիպի խոշորացումից առաջ պետք է այդ մեխանիզմը նախապես օրենսդրորեն մեկնաբանել: Սա առաջնահերթ խնդիր է, և սա ԱԺ-ի լիազորություններին է վերաբերում: Եվ դա պետք է կարգավորվի Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով: Կարծում եմ՝ պետք է սրան անպայման անդրադառնալ»,-ասաց Երիցյանը:

Նա նշեց, սակայն. «Սա չպետք է փոխարինի կառավարության՝ համայնքների հետ խորհրդակցելու մեխանիզմին»: Համայնքների միության նախագահը կարևորեց, որ կառավարությունը հենց նախաձեռնելու պահից խորհրդակցի համայնքների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]