Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Իրանի ԱԳ նախարարի հրաժարականի պատճառը տարաձայնություններն են նախագահի վարչակազմի հետ. ԶԼՄ-ներ


ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնաթող Է եղել երկրի նախագահի դիվանատան հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 26-ին հայտնել Է Fars գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր:

Նրա խոսքով՝ Զարիֆը տեղեկացված չի եղել Թեհրան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ նախօրյակին կայացած այցի մասին:

Փետրվարի 25-ին Ասադն աշխատանքային այցով ժամանել Էր Թեհրան եւ հանդիպում ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ:

Փետրվարի 25-ին Զարիֆը հայտարարել Է իր հրաժարականի մասին: Համապատասխան հաղորդագրությունը զետեղված Է Instagram-ում նրա Էջում: Դեռեւս հայտնի չԷ, թե այն ընդունել Է արդյոք Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ