1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի

Դավիթ Տոնոյանն այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան սահմանագոտի, եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստականությամբ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա խիստ ուշադրության կենտրոնում։ Նախարարը հետևել է նաև զորավարժարանում ընթացող մարտական պատրաստության պարապմունքներին»,- նշված է Հովհաննիսյանի գրառման մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]