Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ամերիկացիների մեծամասնությունը վստահ Է, որ մյուս երկրների ղեկավարները չեն հարգում Թրամփին

Ամերիկացիների մեծամասնությունը վստահ Է, որ մյուս երկրների ղեկավարները չեն հարգում Թրամփին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծամասնությունը կարծում Է, որ աշխարհում իրենց երկրի նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ բարյացակամ Է, բայց ահա երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հարգանք չի վայելում մյուս պետությունների ղեկավարների շրջանում: Սրանք են հասարակական կարծիքի հարցման՝ փետրվարի 25-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել Է Gallup ծառայության կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս հետազոտության համաձայն, հարցման մասնակիցների 58 տոկոսը վստահ Է, որ ԱՄՆ-ն զգալի չափով կամ ինչ-որ չափով դրականորեն Է ընկալվում մյուս երկրներում: Դա ամենաբարձր ցուցանիշն Է 2003 թվականից ի վեր: Անցյալ տարի նույն այս կարծիքը պաշտպանում Էր հարցվածների 55 տոկոսը:

«Լավատեսների» թվի ավելացումը, ըստ վերլուծաբանների գնահատումների, տեղի Է ունեցել գլխավորապես այսպես կոչված անկախ ընտրողների կարծիքի փոխվելու հաշվին, որոնք իրենց չեն համարում երկրում առաջատար երկու քաղաքական կուսակցություններից որեւԷ մեկի կողմնակիցներ:

Քաղաքացիների կեսից ավելին՝ 53 տոկոսը, կարծում Է, որ աշխարհում ԱՄՆ-ի իմիջը պետք Է բարելավել: 2017 թվականին իմիջից դժգոհները կազմում Էին 67 տոկոս: Ինչ վերաբերում Է ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարին, ապա հարցման մասնակիցների 65 տոկոսից ավելին վստահություն Է հայտնել, որ նա չի վայելում արտասահմանցի իր պաշտոնակիցների հարգանքը: Հակառակի մասին հայտարարել Է մասնակիցների 31 տոկոսը:

Հետազոտության հեղինակները նշել են, որ ամերիկացիները համանման կարծիք ունեին նաեւ Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի նկատմամբ՝ նրա երկրորդ նախագահական ժամկետի ավարտին: Իսկ նրա կառավարման սկզբում ԱՄՆ-ի քաղաքացիների 67 տոկոսից ավելին կարծում Էր, որ Օբամային հարգում են աշխարհում: Փետրվարի 1-ից մինչեւ 10-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել են 1016 չափահաս ամերիկացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]