Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարազդատ Կարապետյանը նախատեսում է փոփոխություններ առաջարկել ֆինանսական համահարթեցման մասին օրենքում

Վարազդատ Կարապետյանը նախատեսում է փոփոխություններ առաջարկել 
ֆինանսական համահարթեցման մասին օրենքում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը ՏԻՄ-ին՝տնտեսության զարգացման գործառույթում մասնակցելու համար շահագրգռելու նպատակով առաջարկելու է օրենսդրական որոշակի փոփոխություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծավալված քննարկմանն այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

«Կարևոր հարցերից մեկը, որի մասին մտածում ենք, ֆինանսական համահարթեցման մասին օրենսդրությունն է: ՀՀ ֆինանսական համահարթեցման մասին գործող օրենքն ակնհայտ խնդրահարույց է: Երևանը պետական բյուջեից դոտացիա է ստանում: Մենք դեմ չենք, որ Երևանը պետբյուջեից ինչ-որ գումար ստանա, բայց պետք է դոտացիա չլինի: Ֆինանսական համահարթեցումն իր տրամաբանությունից շեղվել է»,-ասաց Կարապետյանը:

Կարապետյանը տեղեկացրեց, որ մտածում են նաև ՀՀ ֆինանսական համահարթեցման օրենքի մեջ այնպիսի դրույթներ ավելացնել, որոնք կշահագրգռեն համայնքների ղեկավարներին, որպեսզի զբաղվեն համայնքներում նաև տնտեսության և գյուղատնտեսության զարգացմամբ: Այսինքն, որ ՏԻՄ-ը տնտեսական զարգացման գործառույթին մասնակցելու ինչ-որ շահագրգռություն ունենա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]