Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Զարիֆը հորդորել Է Իրանի ԱԳՆ-ի աշխատակիցներին շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո

Զարիֆը հորդորել Է Իրանի ԱԳՆ-ի աշխատակիցներին շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հորդորել Է գերատեսչության բոլոր աշխատակիցներին երկրում եւ արտասահմանում շարունակել աշխատանքն իր հրաժարականից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նախարարի խոսքը փետրվարի 26-ին մեջբերել Է IRNA գործակալությունը: Զարիֆն այդ կերպ Է արձագանքել իր հեռանալուց հետո լիազորությունները վայր դնելու մի շարք դիվանագետների մտադրությանը:

«Ես հաստկապես նշում եմ արտաքին գործերի նախարարությունում բոլոր եղբայրների ու քույրերի համար. շարունակեք կատարել ձեր պարտականությունները երկիրը պաշտպանելու նպատակով եւ խուսափեք նման գործողություններից»,- ասել Է նա:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նախօրյակին հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը: «Շատ շնորհակալ եմ Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին ու նրա իշխանություներին վերջին 67 ամսվա ընթացքում ցուցաբերած մեծահոգության համար: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու եւ ծառայության ընթացքում ունեցած թերությունների համար»,- գրել Է Զարիֆն իր Instagram-ում:

Մինչդեռ Իրանի խորհրդարանի անդամների մեծամասնությունը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղղված նամակ են ստորագրել Ջավադ Զարիֆին ԱԳ նախարարի պաշտոնում թողնելու խնդրանքով: ԱԳ նախարարի հնարավոր պաշտոնաթողության հետ կապված իրադրությունը փետրվարի 26-ին քննարկվելու Է իրանական խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության արտահերթ նիստում: Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունը գլխավորել Է 2013 թվականի օգոստոսից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]