Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին՝ Ազգային տոնի առթիվ

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին՝ Ազգային 
տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի  Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ։

Վստահ եմ, որ մեր երկրները մեծ ներուժ ունեն քաղաքական, մշակութային, գիտական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է առկա փոխ­գործակցային հարաբերություններն առավել խորացնելու, ընդլայնելու և բարձրացնելու որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և երջանկություն»։

Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի  Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]