Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիացիների ավելի քան կեսը կողմ է արտահայտվել «դեղին բաճկոնավորների» շարժման դադարեցմանը

Ֆրանսիացիների ավելի քան կեսը կողմ է արտահայտվել «դեղին բաճկոնավորների» 
շարժման դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացիների ավելի քան կեսը ցանկանում է, որ «դեղին բաճկոնավորների» շարժումն ավարտվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է ֆրանսիական BFM հեռուստաալիքը, որը հղում է կատարում Odoxa հետազոտությունների ինստիտուտին: Հարցումն անցկացվել է փետրվարի 20-ին և 21-ին, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր ավելի քան հազար մարդ: Հարցման արդյունքների համաձայն` 55 տոկոսը հանդես է գալիս շարժման դադարեցման օգտին:

Ֆրանսիական France Inter ռադիոկայանի տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի վերջին «դեղին բաճկոնավորներին» աջակցություն էր հայտնում 66 տոկոսը: Հունվարին արդեն ակցիայի կողմնակիցների թիվը գնալով նվազեց՝ հասնելով 55 տոկոսի, այսօր արդեն միայն 45 տոկոսն է աջակցում: Հեղինակության նվազման ֆոնին նկատվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշի բարձրացում: Նրա վարկանիշը 27 տոկոսից հասել է 32 տոկոսի:

Ֆրանսիայում «դեղին բաճկոնավորներ»-ի շարժումը սկսվեց 2018 թվականին՝ ուղղված հարկերի և ապրանքների գների բարձրացման  դեմ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]