Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Զորավար Անդրանիկին նվիրված «Աստվածների կանչը» ֆիլմը

«Նարեկացի» արվեստի միությունում ցուցադրվեց Զորավար Անդրանիկին նվիրված 
«Աստվածների կանչը» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զորավար Անդրանիկին (Անդրանիկ Օզանյան) նվիրված «Աստվածների կանչը» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 25-ին՝ հրամանատարի ծննդյան օրը «Նարեկացի» արվեստի միությունում՝ «Վերադարձ» մշակութային բարեգործական հիմնադրամի և «Ֆիդայիներ» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Արևմտյան Հայաստանում։

«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հիմնական թիրախը Արևմտյան Հայաստանն է, ինչի համար էլ իրենք հենց այնտեղ են գնացել ֆիլմ  նկարելու:

«Մեր այցելություններով մենք աշխատանքներ ենք իրականացնում, որպեսզի կանխենք Արևմտյան Հայաստանում ասիմիլյացիոն գործընթացը: Շատ դժվար է, սակայն կարծում եմ մենք կհաջողենք, քանի որ Մուշում արդեն իսկ համայնք ունենք, կնիք, հայկական գրասենյակ, Տիգրանակերտում՝ Սբ. Կիրակոս եկեղեցու շուրջ ձևավորված հայկական համայնք»,- շեշտեց Ախոյանը:

Նրա խոսքով՝ ֆիլմի նկարահանմանը մասնակցել են ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը, հնէաբան Հակոբ Սիմոնյանը, ով այնտեղ շատ կարևոր բացահայտում արեց՝ Անի-Կամախի հին ամրոցի վերաբերյալ: Ֆիլմի ռեժիսորը հավաքել է առկա բոլոր նյութերը և նկարել «Աստվածների կանչը» վավերագրական ֆիլմը՝ 37 րոպե տևողությամբ:

Ռեժիսորը նշեց, որ ֆիլմը նկարելն իր համար մասնագիտական խնդիր չէր, այլ մեծ պատասխանատվություն հայրենիքի առջև:

«Դեպի Արևմտյան Հայաստան ճամփորդության նախաձեռնողն Արագած Ախոյանն էր: Առաջին անգամ էի այնտեղ լինում, և ինձ համար շատ մեծ պատասխանատվություն ու պարտականություն էր նման ֆիլմ նկարելը: Ֆիլմն անվանել եմ «Աստվածների կանչը», քանի որ այստեղ հնարավոր չէ չզգալ մեր հին աստվածների շունչը»,- նշեց Խաչիկ Չալիկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]