Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բաքվում խոսում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին

 Բաքվում խոսում են Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է առաջիկայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման նախապատրաստման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով  ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ խոսնակը  հանդիպման ժամկետների մասին  հստակ ինֆորմացիա չի հայտնել: «Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-նշել է Աբդուլաևան:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս հունվարին տարածած հայտարարության մեջ ընդգծում են, որ բանակցություններին դրական դինամիկա հաղորդելու համար քայլեր են ձեռնարկելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ:

Փաշինյան-Ալիև երեք ոչ պաշտոնական հանդիպում է կայացել: 2018թ. Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել:

Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:

2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]