Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Մոլդովացի սոցիալիստներն ամրապնդել են դիրքերը ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով

Մոլդովացի սոցիալիստներն ամրապնդել են դիրքերը ձայների 99 տոկոսի հաշվման արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահամետ Սոցիալիստների կուսակցությունն առավել մեծ թվով մանդատներն Է ստանում Մոլդովայի խորհրդարանում՝ 101 մանդատից 34-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրությունների արդյունքների վերաբերյալ ճշտված տվյալները, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են արձանագրությունների 99 տոկոսի տվյալների ամփոփումից հետո:

Սոցիալիստների կուսակցությունը հավաքել Է ընտրողների ձայների 31,32 տոկոսը եւ կարող Է 19 մանդատ ստանալ ըստ կուսակցական ցուցակների:

Երկրորդ տեղը ձայների 26,41 տոկոսով զբաղեցրել Է ACUM եվրոպամետ դաշինքը: Այն կարող Է ստանալ 15 մանդատ: Նրանց հաջորդում Է Մոլդովայում կառավարող Դեմոկրատական կուսակցությունը, որը հավաքել Է ձայների 23,86 տոկոսը եւ կարող Է ստանալ 13 մանդատ: Խորհրդարան կանցնի նաեւ «Շոռ» կուսակցությունը, որը հավաքել Է ձայների 8,4 տոկոսը:

Նա հինգ մանդատ կստանա խորհրդարանում: Ըստ միամանդատ ընտրատարածքների՝ Սոցիալիստների կուսակցությունն ստացել Է 15 մանդատ, Դեմոկրատական կուսակցությունը՝ 18, ACUM դաշինքը՝ 11, «Շոռ» կուսակցությունը՝ երկու:

Եւս երեք մանդատ կստանան անկախ թեկնածուները: Այսպիսով՝ Մոլդովայի Հանրապետության սոցիալիստական կուսակցությունը կարող Է ստանալ ընդհանուր առմամբ 34 մանդատ, Դեմոկրատական կուսակցությունը՝ 31 մանդատ, ACUM դաշինքը՝ 26, «Շոռ» կուսակցությունը՝ 7: Խորհրդարան կանցնեն նաեւ երեք անկախ պատգամավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]