Թուրքիայում եկեղեցու պատին հայտնվել են ռասիստական բնույթի հերթական գրառումները
14:48, 25 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու պատին ռասիստական բնույթի գրառումներ են հայտնվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկանում ենք Թուրքիայում գործող հայկական «Լույս» ամսագրի բլոգից:
Եկեղեցու կառավարող խորհուրդը դեպքի առթիվ հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն:
Գրառում կատարած անձանց ինքնությունը դեռևս չի պարզվել:
Քրիստոնեական շինությունների և եկեղեցիների պատերին ռասիստական բնույթի գրառումներ Թուրքիայում արվել են տարբեր ժամանակներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում