Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա. Արսեն Թորոսյան

Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ 
նախաձեռնություն չկա. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերքել է այն լուրերը, թե կառավարությունը պատրաստվում է օրինականացնել թմրանյութերի ազատ վաճառքը, շրջանառությունն ու օգտագործումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 25-ին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել... Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ, նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»,- գրել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարն անդրադարձել է նաև հանրային վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակումներին:

«Ոչ ոք չի արգելում ծխելը՝ չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»,- նշված է հրապարակման մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]