Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մարտ

Nokia-ն նոր սմարթֆոն Է ներկայացրել՝ հինգ հետին տեսախցիկներով


ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը, որը սարքեր Է մշակում Nokia առեւտրանիշի ներքո, MWC 2019 շարժական տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում ներկայացրել Է Nokia 9 PureView նոր սմարթֆոնը՝ հետին պանելի հինգ տեսախցիկներով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge պորտալը: 12-ական մեգափիքսելանոց բոլոր մոդուլներն աշխատում են միաժամանակ: Դրանցից երեքը մոնոքրոմ են, երկուսը՝ գունավոր:

Սմարթֆոնն աշխատում Է Qualcomm Snapdragon 845 պլատֆորմով՝ 3,32 միլիամպեր/ժամ կուտակիչով: Նորույթն ստացել Է վեց գիգաբայթ օպերատիվ եւ 128 գիգաբայթ ներսարված հիշողություն, pOLED-Էկրան՝ 5,99-դյույմանոց անկյունագծով: Ըստ որում սմարթֆոնում բացակայում Է ականջակալների միակցիչը: ԱՄՆ-ում նորույթը մատչելի կլինի այս տարվա մարտին: Nokia 9 PureView-ի գինը կկազմի 699 դոլար: Փետրվարի 25-ին ավելի վաղ Չինաստանի Huawei ընկերությունը MWC 2019 խորհրդաժողովում ներկայացրել Է Mate X սմարթֆոնը՝ ճկուն Էկրանով: Գաջեթն ունի 8 գիգաբայթ օպերատիվ եւ 512 գիգաբայթ մշտական հիշողություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ