Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

Մխիթար Հայրապետյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի այցն ԱՄՆ, որն իրականացվում է «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» առաջարկով եւ հովանավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, փետրվարի 22-ին հանձնաժողովի նախագահն այցելել է Լաս Վեգասի հայկական համայնքի նշանակալի կենտրոններ՝ եկեղեցիներ, շաբաթօրյա դպրոց եւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան:

Համայնքի հոգեւոր եւ մշակութային կենտրոն Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Հայր Վահան Կոստանյանը հյուրերին ներկայացրել է եկեղեցու կառուցման պատմությունը, խոսել համայնքի առջեւ ծառացած մարտահրավերներից եւ խնդիրներից:

Այնուհետեւ Մխիթար Հայրապետյանն այցելել է եկեղեցուն կից մշակութային կենտրոնում գործող Հայ օգնության միության հայկական շաբաթօրյա դպրոց, որտեղ այսօր ուսանում է մոտ 60 հայ աշակերտ: Շրջայցի ընթացքում հանձնաժողովի նախագահին ներկայացվել են դպրոցի գործունեությունը, աշակերտների նվաճումները, ինչպես նաեւ Սփյուռքի կրթական հաստատություններում առկա խնդիրները:

Մխիթար Հայրապետյանը ծաղիկներ է խոնարհել «Սանսեթ» այգում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Այցի ընթացքում պատգամավորին ուղեկցել են «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» տնօրեն Արսինե Շիրվանյանը, եկեղեցու եւ հուշահամալիրի ճարտարապետ Լեւոն Գյուլբենկյանը, համայնքի ներկայացուցիչներ:

Նախօրեին Մխիթար Հայրապետյանը հայկական մյուս՝ Սուրբ Կիրակոս եկեղեցում հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]