1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բրիտանական կառավարությունն ուսումնասիրում Է Brexit-ը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը. The Daily Telegraph

Բրիտանական կառավարությունն ուսումնասիրում Է Brexit-ը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը. The Daily Telegraph

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախարարների կաբինետն ուսումնասիրում Է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու ժամկետը երկու ամսով հետաձգելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 25-ին հայտնել Է The Daily Telegraph թերթը: Ինչպես նշում են հրատարակության աղբյուրները, կառավարության ղեկավարի դիվանատանը մշակվել Է պլան, որի համաձայն Մեյը պաշտոնապես համապատասխան խնդրանքով կդիմի Եվրամիությանը, եթե մինչեւ մարտի 12-ը բրիտանական խորհրդարանն առաջվա պես պատրաստ չլինի հավանություն տալ Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագծին: Ինչպես կիրակի օրը հայտարարել Է Մեյն ինքը, հենց մինչեւ այդ ամսաթիվը խորհրդարանում պետք Է նոր քվեարկություն կայանա Բրյուսելի հետ գործարքի նախագծի շուրջ, որի ներկայիս տարբերակը պատգամավորները մերժեցին հունվարի 15-ին:

Հրատարակության տվյալներով՝ նախարարների կաբինետի անդամները գտնում են, որ երկու ամիսը բավական Է իրադրությունն այն փակուղուց դուրս բերելու համար, որում այն այժմ գտնվում Է: Ընդսմին, ըստ The Guardian-ի տվյալների՝ Եվրամիությունում կնախընտրեին Brexit-ը հետաձգել մինչեւ 2020 թվականի վերջը, երբ լրանում Է Եվրամիության հերթական յոթնամյա բյուջետային շրջանը; Ավելի վաղ իշխող Պահպանողական կուսակցությունից 100 խորհրդարանականների ներառող խումբը նախազգուշացրել Է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որ իրենք պատրաստվում են դեմ հանդես գալ նրա գլխավորած կառավարությանը եւ ստիպել նրան հետաձգելու Brexit-ը, եթե նա չկարողանա այնպիսի գործարքի հասնել Եվրամիության իշխանությունների հետ, որը կպաշտպանի բրիտանական խորհրդարանը: Համայնքների պալատի հիշյալ պատգամավորների հարյուրակը միավորվել Է այսպես կոչված Brexit Delivery Group-ում (Brexit-ի իրականացման խումբ): Այն միավորում Է ԵՄ-ից երկրի դուրս գալու ինչպես գաղափարական կողմնակիցներին, այնպես Էլ հակառակորդներին, որոնք, հայացքների բոլոր տարբերություններով հանդերձ, Բրյուսելի հետ չկարգավորված «ապահարզան» չեն ցանկանում:

The Sun-ը փետրվարի 21-ին հայտնել Է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու ԵՄ-ից, առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի, երկրից դուրս գալուց: Հակառակ դեպքում, ըստ թերթի տեղեկությունների, նախարարները վարչապետ Մեյին սպառնացել են «խռովությամբ» եւ հայտնել, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում կքվեարկեն հաջակցություն Brexit-ի ժամկետի հետաձգման հարցը խորհրդարանի քննարկմանը հանձնելու նախաձեռնության: The Sun-ի տվյալներով՝ վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, լորդ-կանցլեր եւ արդարադատության նախարար Դեւիդ Հոքը, բիզնեսի գործերի, Էներգետիկայի եւ արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարքը եւ Շոտլանդիայի գործերի նախարար Դեւիդ Մանդելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]