Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը Իրանի մրցաշարի առաջատարից հետ են կես միավորով

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը Իրանի մրցաշարի առաջատարից 
հետ են կես միավորով

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ընթացող շախմատի «Կարուն Մասթերս» մրցաշարի առաջատարների թվում նաև Հայաստանի ներկայացուցիչներն են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարի 5-րդ տուրում Կարեն Գրիգորյանը, Վահե Դանիելյանը և Գրիգոր Դիլանյանը հաղթանակներ տոնեցին: Պարտություն կրեց Սուսաննա Գաբոյանը:

Այժմ 5 հնարավորից հավաքելով 4-ական միավոր՝ Կարեն Գրիգորյանը և Վահե Դանիելյանը կեսական միավոր են զիջում մրցաշարային աղյուսակի առաջատարին:

Իրանի մրցաշարին մասնակցում են 11 երկրի 53 շախմատիստ, այդ թվում՝ 6 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով նաև մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն  է, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և ՖԻԴԵ-ի վարպետներ Գրիգոր Դիլանյանն ու Վահե Դանիելյանը:

Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]