Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով Չինաստանում զոհվել է 20 մարդ

Բեռնատարի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով Չինաստանում զոհվել է 20 
մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիսում գտնվող Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում ածխի հանքի բեռնատարներից մեկի հետ ավտովթարի հետևանքով զոհվել է 20, տուժել ավելի քան 30 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին ասվում է տեղի ադմինիստրացիայի հայտարարության մեջ:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրն առավոտյան, երբ բեռնատարն աշխատակիցներին  տեղափոխելիս է եղել Շիլին-Գոլի տարածք: ՃՏՊ-ի հետևանքով տեղում զոհվել է 15 մարդ, 1 հոգի հիվանդանոցի ճանապարհին, ևս 4-ը՝ հիվանդանոցում:

Ավելի քանի 30 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերել են համապատասխան բժշկական օգնություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]